Скрыть
1:0
1:2
1:5
1:8
1:10
1:11
1:12
1:13
1:15
1:17
ՈՂՋԱԿԻԶՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ
Տէրը կանչեց Մովսէսին, խօսեց նրա հետ վկայութեան խորանից՝ ասելով. «Խօսի՛ր իսրայէլացիների հետ եւ ասա՛ նրանց.
“Եթէ ձեզնից որեւէ մէկը անասուններից զոհ է մատուցելու, ապա խոշոր կամ մանր եղջերաւոր անասուն թող մատուցի:

Եթէ նա արու արջառ է մատուցելու որպէս ողջակէզ, ապա այն թող լինի ոչ արատաւոր: Վկայութեան խորանի դռան մօտ թող բերի այն, որպէսզի Տիրոջ համար ընդունելի լինի որպէս քաւութիւն նրան:
Նա իր ձեռքը թող դնի զոհուող անասունի գլխին, որպէսզի այն Տիրոջ համար ընդունելի լինի, իսկ իր անձի համար՝ քաւութիւն:
Զուարակը թող մորթեն Տիրոջ առաջ: Քահանաները՝ Ահարոնի որդիները, արիւնը թող բերեն ու շաղ տան վկայութեան խորանի դռան մօտ գտնուող զոհասեղանի շուրջը:
Ողջակիզուելիք անասունը մորթազերծ անելուց յետոյ թող բաժանեն մասերի:
Քահանաները՝ Ահարոնի որդիները, զոհասեղանի վրայ կրակ թող վառեն եւ փայտ դիզեն կրակի վրայ: Ահարոնի որդիները՝ քահանաները,
կտրտուած մասերը, գլուխն ու ճարպը թող դնեն զոհասեղանի կրակի համար դիզուած փայտի վրայ:
Փորոտիքն ու ոտքերը թող լուանան ջրով, քահանաներն այդ բոլորը թող դնեն զոհասեղանի վրայ, որովհետեւ ողջակիզուող զոհը Տիրոջ համար անուշահոտ է:
Իսկ եթէ Տիրոջ համար ողջակիզուող մանր եղջերաւոր անասունը գառ կամ ուլ է, թող այն լինի արու եւ ոչ արատաւոր:
Զոհ մատուցողն իր ձեռքը թող դնի նրա գլխին, այն թող մորթեն զոհասեղանի հիւսիսային կողմում, Տիրոջ առաջ, եւ Ահարոնի որդիները՝ քահանաները, արիւնը թող շաղ տան զոհասեղանի շուրջը:
Զոհը թող բաժանեն մասերի, նոյնպէս գլուխն ու ճարպը. քահանաները թող այն դնեն զոհասեղանի կրակի համար դիզուած փայտի վրայ,
իսկ փորոտիքն ու ոտքերը թող լուանան ջրով: Թող քահանան այդ ամէնը բերի ու դնի զոհասեղանի վրայ, որովհետեւ ողջակիզուող զոհը Տիրոջ համար անուշահոտ է:

Իսկ եթէ Տիրոջ համար ողջակիզուողը թռչուն է, ապա տատրակ կամ աղաւնի թող լինի զոհաբերուողը:
Քահանան այն թող բերի զոհասեղանի մօտ, պոկի գլուխը, թող դնի սեղանի վրայ եւ արիւնը շաղ տայ զոհասեղանի յատակին:
Թող հանի նաեւ քարճիկը եւ նրան կից մասերը նետի այնտեղ, ուր մոխիրն են թափում՝ զոհասեղանի մօտ:
Ապա թող ջարդի թեւերը, բայց երկու մասի թող չբաժանի: Քահանան այն թող դնի զոհասեղանին, կրակի համար դիզուած փայտի վրայ, որովհետեւ ողջակիզուող զոհը Տիրոջ համար անուշահոտ է”»:

Толкования стиха Скопировать ссылку Скопировать текст Добавить в избранное
Библ. энциклопедия Библейский словарь Словарь библ. образов Практическая симфония
Цитата из Библии каждое утро
TG: t.me/azbible
Viber: vb.me/azbible