Скрыть

Յուդիթ, Глава 1

Толкования
1:0
1:1
1:2
1:3
1:4
1:5
1:6
1:7
1:8
1:9
1:10
1:11
1:12
1:13
1:14
1:15
1:16
ՊԱՏԵՐԱԶՄ ՆԱԲՈՒՔՈԴՈՆՈՍՈՐԻ ԵՒ ԱՐՓԱՔՍԱԴԻ ՄԻՋԵՒ
Մեծ քաղաք Նինուէում ասորեստանցիների թագաւոր Նաբուքոդոնոսորի թագաւորութեան տասներկուերորդ տարում, մարերի վրայ եկբատանցիների երկրում թագաւորում էր Արփաքսադը:
Այդ ժամանակ նա այնտեղ քաղաք կառուցեց եւ եկբատանցիների շուրջը կոփածոյ քարերով պարիսպ դրեց, որի լայնութիւնը երեք կանգուն էր, երկարութիւնը՝ վեց կանգուն. նա պարսպի բարձրութիւնը եօթանասուն կանգուն արեց, իսկ լայնութիւնը՝ յիսուն կանգուն:
Քաղաքի դարպասների երկու կողմերում հիմքերով ամրացրեց աշտարակներ, որոնց երկարութիւնը հարիւր կանգուն էր, իսկ հիմքի լայնութիւնը՝ վաթսուն կանգուն:
Նա էլի դարպասներ դրեց, որպէսզի իր հրամանով իր հզօր զօրքերը, զօրավարներն ու հետեւակները դուրս ելնեն: Այդ դարպասների բարձրութիւնը եօթանասուն կանգուն էր, լայնութիւնը՝ քառասուն կանգուն:

Այն օրերին Նաբուքոդոնոսոր արքան պատերազմ սկսեց Արփաքսադ արքայի դէմ մի մեծ դաշտում, որ Ռագաւի սահմանի մէջ է:
Նրա մօտ հաւաքուեցին լեռնակողմի բնակիչները եւ բոլոր նրանք, ովքեր բնակւում էին Եփրատ, Տիգրիս եւ Հիւդասպ գետերի շրջակայքում եւ ելիմացիների Արիոք արքայի դաշտում: Եւ շատ ժողովուրդներ հաւաքուեցին Քիլոթի որդիների դէմ պատերազմ տալու համար:

Ասորեստանցիների Նաբուքոդոնոսոր արքան սուրհանդակներ ուղարկեց Պարսկաստանի բնակիչների եւ արեւմտեան կողմի բնակիչների մօտ, նաեւ՝ Կիլիկիայի, Դամասկոսի, Լիբանանի եւ բոլոր այն բնակիչների մօտ, որ բնակւում էին ծովեզերքի դէմյանդիման, նաեւ՝ նրանց մօտ,
որ կարմելացիների ազգից էին, Գաղաադից, Վերին Գալիլիայից, Եզրայէլի մեծ դաշտից
եւ բովանդակ Սամարիայից, նաեւ նրանց մօտ, որ Սամարիայի քաղաքներում էին եւ Յորդանան գետի միւս կողմը, մինչեւ Երուսաղէմ եւ Բետան, մինչեւ Քելուս եւ Կադէս, եգիպտացիների գետը, Տափնաս եւ Ռամեսսէ,
մինչեւ Գեսեմի ամբողջ երկիրը, մինչեւ Վերին Մեմփիս եւ Տանիս, նաեւ՝ Եգիպտոսի բոլոր բնակիչների մօտ, մինչեւ եթովպացիների սահմանը:
Երկրի բոլոր բնակիչները ապստամբելով արհամարհեցին ասորեստանցիների Նաբուքոդոնոսոր արքայի խօսքերը եւ չյօժարեցին նրա հետ պատերազմի գնալ, որովհետեւ չվախեցան նրանից, եւ նրա սուրհանդակները նրանց առջեւ արհամարհուեցին ու խիստ անարգուեցին:
Նաբուքոդոնոսորը սաստիկ բարկացաւ երկրի վրայ եւ այսպէս երդուեց իր թագաւորութեան ու իր աթոռի վրայ. «Ես վրէժ պիտի առնեմ, - ասում է, - կիլիկեցիների լեռներից, դամասկացիներից եւ ասորեստանցիներից ու իմ սրով պիտի ոչնչացնեմ Մովաբի բնակիչներին, ամոնացիներին, ամբողջ Հրէաստանը, բոլոր եգիպտացիներին մինչեւ երկու ծովերի սահմանները»:

Եւ տասնեօթներորդ տարում նա պատրաստուեց եւ իր բովանդակ զօրութեամբ յարձակուեց Արփաքսադ արքայի վրայ, ուժեղացաւ իր պատերազմի մէջ եւ վերցրեց Արփաքսադի ամբողջ ռազմական ուժը՝ նրա բոլոր երիվարները, բոլոր զէնքերը, նրա կառքերը,
տիրեց նրա քաղաքներին, հասաւ մինչեւ Եկբատան, գրաւեց նրա աշտարակները, քանդեց ու աւերեց նրա հրապարակները եւ նրա գեղեցկութիւնը նախատինք դարձրեց նրա համար:
Նաբուքոդոնոսորը բռնեց Արփաքսադին Ռագաւի սահմանի վրայ եւ իր սրով սպանեց նրան.
նա այնտեղից յետ դարձրեց իր զօրքերը նրա հետ եկած բազմաթիւ այլազգիների հետ միասին: Եւ այնտեղ ինքն ու իր զօրքը հարիւր քսան օր հանգստութեան եւ ուրախութեան մէջ էին:

Толкования стиха Скопировать ссылку Скопировать текст Добавить в избранное
Библ. энциклопедия Библейский словарь Словарь библ. образов Практическая симфония
Цитата из Библии каждое утро
TG: t.me/azbible
Viber: vb.me/azbible