Скрыть
1:0
1:3
1:6
1:7
1:8
1:10
1:11
1:12
1:13
1:14
1:16
ՅՈՎՆԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՓԱԽՉԵԼ ՏԻՐՈՋԻՑ
Տէրը խօսեց Ամաթի որդի Յովնանի հետ եւ ասաց.
«Ելի՛ր եւ գնա՛ Նինուէ մեծ քաղաքը եւ քարոզի՛ր այնտեղ, քանի որ նրա չարութեան համբաւը հասաւ ինձ»:
Սակայն Յովնանը ելաւ Տիրոջ ներկայութիւնից փախչելու Թարսիս: Իջաւ Յոպպէ, գտաւ մի նաւ, որը Թարսիս էր գնում, վճարեց գինը եւ մտաւ նաւ՝ նրանց հետ նաւարկելու դէպի Թարսիս՝ Տիրոջ ներկայութիւնից հեռու:

Տէրը հողմ բարձրացրեց ծովում: Մեծ փոթորիկ եղաւ ծովում, եւ նաւը խորտակուելու վտանգի մէջ էր:
Նաւավարները խիստ վախեցան, եւ իւրաքանչիւրը օգնութեան էր կանչում իր աստծուն: Նաւի վրայ եղած կարասին գցեցին ծովը, որպէսզի նուազեցնեն վտանգն իրենցից: Իսկ Յովնանը իջել էր նաւի մի խորշը, ննջում էր եւ խռմփացնում:
Նաւապետը մօտեցաւ նրան եւ ասաց. «Ի՞նչ ես խռմփացնում, վե՛ր կաց, աղաչի՛ր քո Տէր Աստծուն, թերեւս մեզ փրկի, եւ մենք կորստի չմատնուենք»:

Եւ իւրաքանչիւրն ասաց իր ընկերոջը. «Եկէ՛ք վիճակ գցենք եւ իմանանք, թէ ում պատճառով են այս չարիքները պատահում մեզ»: Վիճակ գցեցին, եւ վիճակն ընկաւ Յովնանին:
Ասացին նրան. «Պատմի՛ր մեզ, թէ ի՞նչն է այս չարիքների պատճառը. ի՞նչ գործ ես անում, որտեղի՞ց ես գալիս եւ ո՞ւր ես գնում, ո՞ր երկրից ես կամ ո՞ր ժողովրդից»:
Ասաց նրանց. «Ես Տիրոջ ծառան եմ, պաշտում եմ երկնքի Տէր Աստծուն, որն ստեղծեց ծովն ու ցամաքը»:
Մարդիկ շատ վախեցան եւ ասացին նրան. «Այդ ի՞նչ ես արել» (որովհետեւ իմացան, թէ փախել է Տիրոջից, քանի որ պատմեց նրանց):
Ասացին նրան. «Ի՞նչ անենք քեզ, որ ծովը մեզ հանգիստ թողնի» (քանի որ ծովն աւելի էր ալեկոծուել եւ փոթորիկ էր բարձրացնում նրանց վրայ):
Յովնանն ասաց նրանց. «Ինձ ծովը գցեցէ՛ք, եւ ծովը կը խաղաղուի, որովհետեւ ես գիտեմ, որ ի՛մ պատճառով է այս փոթորիկը ձեզ վրայ հասել»:

Մարդիկ ջանում էին նաւը ցամաք վերադարձնել եւ չէին կարողանում, քանի որ ծովն աւելի ու աւելի էր ալեկոծւում ու սաստկանում նրանց դէմ:
Աղաղակեցին Տիրոջը եւ ասացին. «Ների՛ր, Տէ՛ր, մեզ կորստի մի՛ մատնիր այս մարդու պատճառով եւ անմեղ արիւն մի՛ բեր մեզ վրայ, քանի որ դո՛ւ, Տէ՛ր, արեցիր, ինչպէս որ կամեցար»:
Եւ Յովնանին առան ու ծովը գցեցին: Ծովը դադարեց իր ալեկոծութիւնից:
Եւ մարդիկ շատ վախեցան Տիրոջից, զոհ մատուցեցին Տիրոջը եւ ուխտեցին ծառայել նրան:

Толкования стиха Скопировать ссылку Скопировать текст Добавить в избранное
Библ. энциклопедия Библейский словарь Словарь библ. образов Практическая симфония
Цитата из Библии каждое утро
TG: t.me/azbible
Viber: vb.me/azbible