Скрыть
1:0
1:5
1:7
1:8
1:9
1:11
1:12
1:13
1:17
1:19
1:21
1:22
1:23
1:25
ԱՍՏԾՈՒ ԳԱՀԸ
Երեսուներորդ տարում, չորրորդ ամսին, ամսուայ հինգերորդ օրը, ես Քոբար գետի ափին գերեվարուածների մէջ էի: Երկինքը բացուեց, եւ ես Աստծուն տեսայ մի տեսիլքի մէջ:
Ամսուայ հինգերորդ օրն էր. դա Յովակիմ արքայի գերութեան հինգերորդ տարին էր:
Աստուած խօսեց Բուզիի որդու՝ Եզեկիէլ քահանայի հետ, քաղդէացիների երկրում, Քոբար գետի ափին:

Եւ այնտեղ Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրայ, ու տեսայ, որ ահա հիւսիսից մի հողմ բարձրացած գալիս էր, մի մեծ ամպ էլ՝ նրա հետ: Շուրջը լոյս էր, որից հուր էր փայլատակում: Նրա մէջ թանկարժէք քարերի տեսքը կար, միջից՝ ճառագայթներ:
Դրա մէջ չորս կենդանի էակների կերպարանքներ կային: Եւ այս էր դրանց տեսքը. դրանք մարդու կերպարանք ունէին:
Ամէն մէկը չորս դէմք ունէր, ամէն մէկը՝ չորս թեւ:
Նրանց ազդրերն ուղիղ էին, ոտքերը՝ թեւաւոր. կճղակները նման էին հորթերի կճղակների, եւ դրանցից կայծեր էին թափւում, ինչպէս պղնձի փայլատակումներից: Նրանց թեւերն արագաշարժ էին:
Նրանց թեւերի տակ, չորս կողմերում, մարդկային ձեռքեր կային: Նրանց երեսները չորսն էին: Չորսի թեւերն էլ կցուած էին միմեանց:
Գնալիս երեսները յետ էին դարձնում. իւրաքանչիւրն իր դէմքի ուղղութեամբ էր ընթանում:
Նրանց չորսի էլ դէմքի տեսքը աջից մարդու եւ առիւծի կերպարանք ունէր, իսկ ձախից՝ եզան եւ արծուի կերպարանք. այս էր նրանց տեսքը:
Նրանց չորսի թեւերը տարածուած էին վերեւից. իւրաքանչիւր երկուսն իրար էին կցուած ու վերեւից զոյգ-զոյգ ծածկում էին նրանց մարմինները:
Եւ իւրաքանչիւրն իր դէմքի ուղղութեամբ էր ընթանում. դէպի ո՛ր կողմը որ հողմը փչում էր՝ նրանք այն կողմն էին գնում եւ ընթանալիս յետ շուռ չէին գալիս:
Կենդանի էակների մէջ բորբոքուած հրի պէս մի պատկեր կար, ասես շարժուող լապտերների պատկեր լինէր. կրակի լոյս կար, եւ այն կրակից փայլատակումներ էին սփռւում:
Եւ կենդանի էակներն արագ էին ընթանում ու թեթեւ պտտւում էին, արեգակի պէս:

Եւ ահա երկրի վրայ, չորս կենդանի էակների յետեւից մի անիւ էի տեսնում. անիւների կերպարանքն ու դրանց կառուցուածքը ոսկեքարի տեսքն ունէին:
Թէ՛ չորսի տեսքը, թէ՛ նրանց պատկերն ու կառուցուածքը այնպէս էին, որ կարծես թէ անուի մէջ անիւ էր պտտւում:
Նրանք իրենց դէմքերի չորս ուղղութեամբ էլ ընթանում էին ու յետ շուռ չէին գալիս: Բարձր էին:
Նայում էի նրանց ու տեսնում, որ նրանց թիկունքները, չորս կողմերում էլ, լիքն էին աչքերով:
Կենդանի էակներն ընթանալիս՝ անիւներն էլ նրանց հետ էին գնում, իսկ երբ երկրից բարձրանում էին, անիւներն էլ էին բարձրանում:
Դէպի ո՛ր կողմը որ գնում էին ամպն ու հողմը՝ կենդանի էակներն էլ էին ընթանում, եւ անիւները նրանց հետ բարձրանում էին, որովհետեւ այն անիւների մէջ կենդանի ոգի կար:
Երբ նրանք ընթանում էին, անիւներն էլ էին գնում, կանգնելիս կանգ առնում, երբ երկրից նրանք բարձրանում էին, անիւներն էլ էին նրանց հետ բարձրանում, որովհետեւ այն անիւների մէջ կենդանի ոգի կար:
Եւ կենդանի էակների գլխավերեւում երկնակամարի նման մի բան կար, որ բիւրեղի տեսք ունէր ու վերեւից տարածւում էր նրանց թեւերի վրայ:
Իսկ երկնակամարի ներքեւում նրանց թեւերը պարզուած սաւառնում էին իրար հետ. իւրաքանչիւրը երկուական թեւ, որ ծածկում էր իրենց մարմինները:
Երբ նրանք սաւառնում էին, լսում էի նրանց թեւերի ձայնը, ինչպէս յորդ ջրերի ձայն, ինչպէս Սադայ Աստծու ձայնը: Իսկ երբ շարժւում էին, լսւում էր նրանց խօսքը, ինչպէս բանակի ձայնը: Երբ նրանք կանգ էին առնում, թեւերն էլ դադար էին առնում:
Եւ ահա, երբ նրանք կանգ էին առնում ու իրենց թեւերը բարձրացնում, նրանց գլխավերեւի երկնակամարից մի ձայն էր լսւում:

Նրանց գլխավերեւի երկնակամարից է՛լ աւելի վեր կար գահի պէս մի բան, որ շափիւղայ ակի էր նմանւում, իսկ գահի վրայ՝ մարդու կերպարանքով մի բան:
Այդ կերպարանքի մէջ բազմագոյն ակի պէս մի պատկեր էի տեսնում, նրանից աւելի ներքեւ՝ շուրջանակի կրակի պատկեր, մէջքից վեր՝ արեգակի նմանութեամբ, իսկ մէջքից ներքեւ՝ կրակի: Եւ լոյսը, որ նրա շուրջը բոլորակ էր կազմել, ունէր ծիածանի տեսք, որ անձրեւային օրերին ամպերի մէջ է ձգւում:
Եւ այսպէս նրա շուրջը լոյսի ահագին մի տեսիլք կար:

Толкования стиха Скопировать ссылку Скопировать текст Добавить в избранное
Библ. энциклопедия Библейский словарь Словарь библ. образов Практическая симфония
Цитата из Библии каждое утро
TG: t.me/azbible
Viber: vb.me/azbible