Скрыть
1:0
1:1
1:5
1:12
1:13
ՏԻՐՈՋ ԲԱՐԵՀԱՃՈՒԹԻՒՆԸ ԻՍՐԱՅԷԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Տիրոջ մարգարէական պատգամը Իսրայէլի մասին իր պատգամաբերի միջոցով:

Հաստատեցէ՛ք ձեր սրտում, որ ես սիրեցի ձեզ, - ասում է Տէրը. դուք ասում էք. «Ինչով սիրեցիր մեզ»: «Եսաւը Յակոբի եղբայրը չէ՞ր», -ասում է Տէրը, - ես սիրեցի Յակոբին, բայց Եսաւին ատեցի,
նրա սահմանները ամայութեան դարձրի եւ նրա ժառանգութիւնը՝ անապատի բաժին:
Եթէ Եդոմն ասի, թէ՝ ահա կործանուեցինք, դառնանք եւ շինենք աւերուած քաղաքները, այն ժամանակ այսպէս կ՚ասի Ամենակալ Տէրը. «Թող նրանք շինեն, իսկ ես կը կործանեմ, եւ նրանց սահմանները կը կոչուեն անօրէնութեան սահմաններ, իսկ ժողովուրդը, որի հետ Տէրը յաւիտեան պատերազմ պիտի մղի, կը կոչուի անօրէն»:
Ձեր աչքերը կը տեսնեն, եւ դուք իսկ կ՚ասէք, թէ՝ Տէրը բարձրացաւ Իսրայէլի սահմանների վրայ»: ՏԻՐՈՋ ԲԱՐԵՀԱՃՈՒԹԻՒՆԸ ՔԱՀԱՆԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
«Որդին փառաւորում է Հօրը, եւ ծառան երկնչում է իր Տիրոջից: Իսկ արդ, եթէ ես Հայր եմ, ո՞ւր է իմ փառքը, իսկ եթէ Տէր եմ, ո՞ւր է իմ պատիւը, - ասում է Ամենակալ Տէրը: Դուք, քահանանե՛ր, անարգում էք իմ անունը եւ ասում. “Ինչո՞վ անարգեցինք քո անունը.
դուք իմ սեղանին պիղծ հաց էք մատուցում եւ ասում. “Ինչո՞վ պղծեցինք այն”: Ձեր այն խօսքով, թէ՝ “Տիրոջ սեղանը արհամարհուած է”, եւ ինչ որ դրւում է նրա վրայ, արհամարհում էք:
Իսկ եթէ մի կոյր անասուն էք զոհ մատուցում, ապա չար գործ չէ՞ դա. եւ եթէ կաղ կամ հիւանդ անասուն էք զոհ մատուցում, ապա զուր գործ չէ՞ դա. լաւ, այն քո իշխանին մատուցիր, տես, թէ կ՚ընդունի՞ քեզ, կամ քեզ նկատի կ՚առնի՞, - ասում է ամենակալ Տէրը:
Իսկ այժմ խնդրեցէ՛ք ձեր Աստծուն եւ հաշտեցրէ՛ք նրան. ձեր ձեռքով եղաւ դա, ապա որեւէ բան կ՚առնե՞մ ձեզնից բարեհաճութեամբ, - ասում է Ամենակալ Տէրը:
Ձեր առջեւ դռները կը փակուեն, եւ դուք զուր տեղը մի մօտեցէք իմ սեղանին, որովհետեւ յօժարակամ չեմ ձեր նկատմամբ, - ասում է Ամենակալ Տէրը, - եւ զոհ չեմ ընդունի ձեր ձեռքից:
Արեւածագից մինչեւ մայրամուտ իմ անունը փառաւորուած է ազգերի մէջ, եւ ամէն տեղ խունկ եւ սուրբ պատարագ է մատուցւում իմ անուան, որովհետեւ մեծ է իմ անունը հեթանոսների մէջ, -ասում է Ամենակալ Տէրը:
Իսկ դուք պղծեցիք այն ձեր այն խօսքով, թէ՝ “Տիրոջ սեղանը պիղծ է, եւ այն կերակուրը, որ դրւում է նրա վրայ, արհամարհուած է”:
Ասում էիք, թէ՝ “Դատաժանքով է բերուած”. ես այն քամուն կը տամ, - ասում է ամենակալ Տէրը: Եւ եթէ գողացուած, կաղ ու նիհար անասուն զոհ մատուցէք ինձ, կ՚ընդունե՞մ դրանք ձեր ձեռքից, - ասում է Ամենակալ Տէրը:
Թող անիծեալ լինի այն մարդը, որն ունեւոր է, իր հօտի մէջ որձ ունի եւ ուխտ է արել մատուցել, սակայն արատաւորն է մատուցում Տիրոջը: Մինչդեռ ես յաղթող թագաւոր եմ, - ասում է ամենակալ Տէրը, - եւ իմ անունը յայտնի է ազգերի մէջ»:

Толкования стиха Скопировать ссылку Скопировать текст Добавить в избранное
Библ. энциклопедия Библейский словарь Словарь библ. образов Практическая симфония
Цитата из Библии каждое утро
TG: t.me/azbible
Viber: vb.me/azbible